Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքները բախվել են իրար․ զոհերի թիվը հասել է 15-ի, կա 60 վիրավոր․ Hindustan Times

Հնդկաստանում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: [ Hindustan Times ] Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նշվում է, որ բախումից հետո մարդատար գնացքի առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։